Միլանի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը իր ինքնագրով մարզաշապիկը ուղարկել է Էրիկ Աբիդալին, ում լյարդի փոխպատվաստման վիրահատություն են արել:
Իբրահիմովիչը իր մարզաշապիկը հանձնել է Բարսելոնի կիսապաշտպան Սեյդու Կեյտային, որպեսզի վերջինս փոխանցի այն Աբիդալին:
Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ Զլատան Իբրահիմովիչն ու Աբիդալը լավ հարաբերությունների մեջ էին, երբ շվեդ հարձակվողը հանդես էր գալիս կատալոնական ակումբում: