Միլանի կիսապաշտպան Ալբերտո Ակվիլանին Ա սերիայի 30-րդ տուրի Կատանիայի դեմ հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով:
<<Այս հանդիպումը ծանր ստացվեց: Մենք փորձում էինք վտանգավոր գրոհներ կազմակերպել: Մենք լավ շանսեր բաց թողեցինք, և Կատանիան կարողացավ հավասարեցնել հաշիվը: Կարծում եմ, որ մրցավարը զրկեց մեզ հաղթանակից>>, - հայտարարել է Ակվիլանին: