Երեկ տեղի ունեցավ Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի Կատանիա - Միլան հանդիպումն, որն ավարտվեց ոչ-ոքի` 1-1:
Հանդիպման 34-րդ րոպեին Միլանի բրազիլացի հարձակվող Ռոբինիոն բացեց խաղի հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսում, այնուամենայնիվ, տան տերերը հավասարեցրին հանդիպման հաշիվը: Հանդիպման 57-րդ րոպեին Կատանիայի կազմից աչքի ընկավ Սպոլլին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1-1:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Միլանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում Թուրինի Յուվենթուսն է, որն այսօր հանդիպելու է Նապոլիին: