Միլանի նախկին մարզիչ Կարլո Անչելոտտին մեկնաբանել է ռոսսոներիների Չեմպիոնների լիգայից դուրս մնալու փաստը:
<<Միլանի Չեմպիոնների լիգայից դուրս մնալը պատահական չէ. Բարսելոնի հետ այժմ միայն Ռեալը կարող է համեմատվել: Բայց պետք է ասեմ, որ ռոսսոներիները բավականին լավ ֆուտբոլ ցուցադրեցին: Ինչ վերաբերվում է սկուդետտոյի համար մղվող պայքարին, ապա կարծում եմ, որ Միլանը կհաղթի գավաթը>>, - հայտարարել է Անչելոտտին: