Նորություններ :

Աբիատին հարցազրույց է տվել Milan Channel-ին

2/18/12

Երեկ Միլանի դարպասապահ Կրիստիան Աբիատին հարցազրույց է տվել Milan Channel-ին` Չազենայի դեմ հանդիպումից առաջ:

<<Կիրակնօրյա հանդիպումը Չազենայի դեմ շատ կարևոր է մեզ համար: Չնայած այն հանգամանքին, որ թիմը գտնվում է վերջին հորիզոնականում, այնուամենայնիվ, հունվարից հետո նրանք բավականին ամուր են դարձել և լավ ֆուտբոլ են ցուցադրում: Եվ հետո, մենք խաղալու ենք սինթեթիկ ծածկի վրա, իսկ դա շատ դժվար է: Այդ իսկ պատճառով, մենք այժմ այդպիսի ծածկի վրա ենք պարապմունքներն անցկացնում: Անցած հանդիպմանը մենք լավ էինք խաղում: Մենք այժմ չենք մտածում Յուվենթուսի մասին, այլ ամբողջությամբ կենտրոնացած ենք Չազենայի դեմ հանդիպման վրա: Յուվենթուսի մասին մենք կմտածենք երկուշաբթի օրը>>, - հայտարարել է Աբիատին:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.