Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, չի մոռացել Միլանյան ջախջախման մասին:
<<Այսպիսի պարտությունները չեն մոռացվում: Այս <<ապտակը>> միշտ կհետապնդի ինձ: Այժմ ավելի կարևոր է մտածել Անգլիայի գավաթի Սանդերլենդի հետ հանդիպման մասին: Հուսով եմ, որ մեր երկրպագուները կշարունակեն մեզ վստահել: Նրանք հիանալի էին Միլանում, և մեզ մնում է միայն ներողություն խնդրել նրանցից>>, - հայտարարել է Արսեն Վենգերը: