Հետխաղյա մամլո ասուլիսում Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին նշել է, որ գոհ է իր սաներից, բայց մրցավարներից` ոչ:
<<Ես չէի զայրանում իմ սաների վրա: Մենք լավ հանդիպում անցկացրեցինք, սակայն տեղի ունեցավ մի պատահար, որը մեծ ազդեցություն ունեցավ խաղի արդյունքի վրա: Դա ամբողջովին փոխեց մեր խաղը, քանի որ 2-0 հաշվի դեպքում մենք լիովին այլ ֆուտբոլ կցուցադրեինք: Սակայն ավելի լավ է լռել>>, - հայտարարել է Ալլեգրին: