Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, անհանգստացած է Սան-Սիրո մարզադաշտի խոտածածկի որակի կապակցությամբ: Վենգերը խաղադաշտում անհարթ տարածքներ է հայտնաբերել և կարծում է, որ դա կխանգարի իր սաներին:
Հիշեցնենք, որ Սան-Սիրո մարզադաշտում, բացի Միլանից, Ինտերը ևս իր տնային հանդիպումները այստեղ է անցկացնում, և դա ազդում է խոտածածկի վրա: