Միլանի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, խորհուրդ է տվել Վան Պերսիին լքել Արսենալը:
<<Ես ծանոթ չեմ Վան Պերսիին, բայց գիտեմ նրան Հոլանդիայի առաջնությունից: Նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է, բայց Արսենալի կազմում լինելով, այդպես էլ ոչ մի գավաթ չի հաղթել: Այս իրավիճակում ամենալավ տարբերոկը Արսենալից հեռանալն է, ինչպես դա արեց Սեսկ Ֆաբրեգասը: Երբ ֆուտբոլիստը զրկված է գավաթին տիրանալու հնարավորությունից` աստիճանաբար նրա ինքնագնահատականը նվազում է: Ես հաղթել եմ բազմաթիվ տիտղոսներ տարբեր ակումբներում և տարբեր երկրներում: Դա պահպանում է հետաքրքրությունը սեփական մասնագիտության նկատմամբ>>, - հայտարարել է Զլատան Իբրահիմովիչը: