Եվրոպական լրատվամիջոցները լռում են: Կառլոս Տևեսի պատմությունը, առաջացնելով լարված իրարանցում, կարծես թե չէր էլ եղել: Ամբողջ տրանսֆերային վերջին օրվա ընթացքում և մինչև հիմա, ոչ մի տեղեկություններ չկան ոչ Տևեսից, ոչ իր գործակալից և ոչ էլ Ադրիանո Գալլիանիից:
Մինչև հիմա ուզում ենք հավատալ, որ այս ամենը հենց այնպես չէ: Գալլիանին չի երևացել լրագրողների աչքերին այն բանից հետո, երբ առավոտյան պաշտոնապես ներկայացվեց Մաքսի Լոպեսը` որպես Միլանի ֆուտբոլիստ: Գալլիանին հենց այսպիսի անձնավորություն է, ով ոչ մի դեպքում չի հանձնվում, և իր առջև դրած նպատակներին միշտ հասնում է: Եթե Տևեսի տրանսֆերի համար գումարը Բերլուսկոնիի ընտանիքը տրամադրել է, ապա ենթադրում ենք, որ Գալիիանին մինչև վերջ կգնար` Տևեսին գնելու համար:

Համենայնդեպս, Կառլոս Տևեսի տեղափոխությունը դեռևս հնարավոր է: Կան կարծիքներ, որ Տևեսի տրանսֆերը կայացել է, սակայն դրա մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել: