Նորություններ :

Nostalgie: Պաոլո Մալդինի

2/1/12

Պաոլո Չեզարե Մալդինին իտալացի ֆուտբոլիստ է: Երկար տարիներ եղել է Իտալիայի ազգային հավաքականի և Միլան ակումբի ավագը: Պաոլո Մալդինին համարվում է Միլանի խորհրդանիշը: Նա խաղում էր ձախ և կենտրոնական պաշտպանական դիրքում: Պաոլոն հանրահայտ ֆուտբոլիստ Չեզարե Մալդինիի որդին է:
Պաոլո Մալդինին մեծացել է մեծ ընտանիքում. նրա ծնողները ունեցել են վեց երեխա: Պաոլոն ունի երկու իրենից փոքր եղբայր և իրենից մեծ երեք քույր: Մալդինին ամուսնացած է Ադրիանա Ֆոսսայի հետ և ունի երկու որդի` Քրիստիանը և Դանիելը:
Մալդինին դեռևս փոքր հասակում երազում էր ֆուտբոլիստ դառնալ և խաղալ Միլանում, ինչպես իր հայրը, որը Միլանի ավագն էր, և 1963թ. այս ակումբի հետ հաղթել էր Չեմպիոնների Լիգան:
Պաոլոյի, այսպես ասած, դեբյուտը տեղի ունեցավ 1985թ. հունվարի 20-ին, երբ նա ընդամենը 16 տարեկան էր: Հաջորդ տարում, նա արդեն համարվում էր առանցքային խաղացող Միլանի կազմում: Այնուհետև, նա դարձավ Միլանի խորհրդանիշը և արդեն 25 տարուց ավել է պահպանում է այդ բարձր պատիվը, թեկուզ և հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին:
Երբ Մալդինին ընդամենը 19 տարեկան էր, նրան հրավիրեցին Իտալիայի ազգային հավաքական: Մալդինին 2009թ. մայիսի 31-ին վերջին անգամ դուրս եկավ խաղադաշտ Միլանի կազմում, և այս տարեթիվը համարվում է Պաոլոյի կարիերայի ավարտը` որպես ֆուտբոլիստ:
Մալդինին, բացի ֆուտբոլից, ազատ ժամանակ աշխատում է հեռուստատեսությունում որպես հաղորդավար: Բացի այդ, Մալդինին ունի իր սեփական վիդեոխաղերի խանութը և <<Hollywood>> անունը կրող դիսկո-բառը, որտեղ միլանիստները հաճախ են տոնում իրենց հաղթանակները:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Մալդինիի <<3>> համարի մարզաշապիկը ոչ-ոք իրավունք չունի կրելու. այն պետք է պատկանի իր որդիներից մեկին, եթե նրանցից մեկը խաղա Միլանում:
Պաոլո Մալդինին, Միլանի համար միայն փառավոր լեգենդներից չէ, այլ նաև Միլանի հայելին է, Միլանի խորհրդանիշը:

Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.