Ինչպես հայտնում է Football Italia պարբերականը, Միլանը ներկայացրել է 25 ֆուտբոլիստ` Չեմպիոնների Լիգայի գարնանային փուլի համար: Ցուցակում հայտնվել են Էլ-Շարավին, Մեսբահը և Մաքսի Լոպեսը, իսկ ահա Ֆիլիպպո Ինձագին դուրս է մնացել այդ ցուցակից: Ցուցակից դուրս են մնացել նաև վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ` Անտոնիո Կասսանոն, Գատուզոն և Տայվոն: Վերջինս տեղափոխվել է Անգլիա:
Միլանի հայտացուցակը հետևյալ տեսքն ունի. Աբբիատի, Ամելիա, Ռոմա, Աբատե, Անտոնինի, Բոներա, Դե-Շիլիո, Մեսբահ, Մեքսես, Նեստա, Տիագո Սիլվա, Յեպես, Ձամբրոտտա, Ամբրոսինի, Ակվիլանի, Բոատենգ, Էմանուելսոն, Մերկել, Նոչերինո, Զեդորֆ, Վան Բոմել, Էլ-Շարավի, Իբրահիմովիչ, Մաքսի Լոպես, Պատո և Ռոբինիո:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին տեղի է ունենալու Չեմպիոնների Լիգայի Միլանի առաջին հանդիպումը անգլիական Արսենալի հետ Սան-Սիրոյում: