Ինչպես հաղորդում է Milannews.it-ը, Ուդինեզեի դեմ հանդիպումից առաջ, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի առաջնության Արսենալի դեմ հանդիպման նախօրեին, Միլանելլոյում բավականին բարդ մթնոլորտ է ստեղծվել: Պատճառը, անկասկած, Զլատան Իբրահիմովիչի պահվածքն է վերջին հանդիպումներին:
Յուվենթուսը ցանկանում է, որպեսզի Զլատանը որակազրկվի` Ստորարիի նկատմամբ սխալ պահվածքի համար: Սակայն պարզ է արդեն, որ Իբրան բաց կթողնի Ա սերիայի 2 հանդիպում:
Անցած առաջնության գարնանը, Իբրահիմովիչը ևս այն հոգեբանական իրավիճակում չէր, որ ուրախացներ Միլանի երկրպագուներին: Զլատանը անցած առաջնությունում երկու անգամ կարմիր քարտի արժանացավ և որակազրկվեց:
Պետք է նշել, որ Բերլուսկոնին ևս այդքան էլ գոհ չէ Իբրահիմովիչից, քանի որ վեճերն ու կարմիր քարտերը Միլանի ոճի մեջ ընդհանրապես չեն ինտեգրվում: Հավանաբար, Միլանի պատրոնը գոհ չէ նաև ուժեղ ակումբների դեմ հանդիպումներում նրա ցուցադրած խաղից, ինչը իսկապես ջղայնացնում է և ակումբի ղեկավարներին և երկրպագուներին: