Խաղը սկսվեց բավականին լուրջ պայքարով: Առաջին խաղակեսում խաղային առավելությունը Ուդինեզեի կողմն էր: Արագ հակագրոհների շնորհիվ, Ուդինեզեն ամբողջ առաջին խաղակեսը լարվածության մեջ էր պահում Միլանի դարպասը: Եվ հենց այս արագ հակագրոհներից մեկն էլ պսակվեց գոլով: 19-րդ րոպեին Ուդինեզեի փորձառու հարձակվող Դի Նատալեն գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը: Միլանը, մի քանի լավ գրոհ կարողացավ կազմակերպել, սակայն չկարողացավ եզրափակել դրանք: Առաջին խաղակեսն ավարտվեց 1-0 հօգուտ տան տերերի:
Երկրորդ խաղակեսում բացահայտ առավելությունը Միլանի կողմն էր: Խաղադաշտ դուրս ելած թիմի նորեկ Մաքսի Լոպեսը 77-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը` 1-1: Շատ չանցած, Մաքսի Լոպեսի փոխանցումից Էլ-Շարավին գեղեցիկ գոլով առաջ մղեց իր թմին` 2-1:
Միլանը շատ կարևոր հաղթանակ տարավ Ուդինեզեի նկատմամբ և ընդհուպ մոտեցավ աղյուսակի առաջատարին` Յուվենթուսին:
Հիշեցնենք, որ թուրինցիները մեկ խաղ պակաս են անցկացրել, քանի որ Պարմայի դեմ հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել էր: