Չազենայի նկատմամբ տարած հիանալի հաղթանակից հետո Միլանը ուղիղ մեկ շաբաթ ժամանակ ունի պատրաստվելու առաջնության ամենակենտրոնական հանդիպմանը Յուվենթուսի դեմ: Այս հանդիպումը որոշիչ կարող է լինել երկու ակումբների համար էլ, քանի որ թմերից մեկի հաղթանակի դեպքում, մրցաշարային աղյուսակում պարզ կդառնա միանձնյա առաջատարը:
Բացի տակտիկական և ֆիզիկական պատրաստությունից, Միլանի համար կարևոր խնդիրներ են համարվում վնասվածք ունեցող ֆուտբոլիստների կարգավիճակի հարցերը: Մասնավորապես, խոսքը գնում է Կովին-Պրինս Բոատենգի, Ալեշանդրե Պատոյի, Ալեսանդրո Նեստայի և Ֆիլիպ Մեքսեսի մասին:
Այսպիսով, այս շաբաթը ռոսսոներոների համար չափազանց կարևոր և որոշիչ է լինելու: Դեպքերի բարենպաստ զարգացման դեպքում Միլանը առաջ կանցնի Յուվենթուսից և միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը: