Ինչպես հայտնում է MilanNews.it-ը, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին հարցազրույց է տվել սպորտային թերթերից մեկին, որտեղ խոսել է Իտալիայի առաջնության հերթական տուրի կենտրոնական հանդիպման մասին:
<<Ես ուրախ եմ, որ Ա սերիայում Միլանի և Յուվենթուսի միջև հանդիպումը որոշիչ է լինելու: Յուվեն կարողացավ արագ զարգանալ Կոնտեի աշխատանքի շնորհիվ: Պիրլոն ամենալավ կիսապաշտպաններից է աշխարհում և համոզված եմ, որ նա կկարողանա հիացնել բոլորին նույնիսկ 40 տարեկան հասակում: Իսկ ինչ վերաբերվում է Պատոյին, ապա պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները բավականին բարեկամական են. ես շատ կուզենայի, որ այդպիսի տաղանդավոր ֆուտբոլիստը հանդես գար իմ թմում>>, - հայտարարել է Միլանի նախկին մարզիչը: