Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպին Ա սերիայի 25-րդ տուրի Միլան - Յուվենթուս կենտրոնական հանդիպման նախօրեին հայտարարել է, որ Միլանի պաշտպանական գիծը ավելի հզոր է, քան Յուվենթուսինը:
<<Տիագո Սիլվան և Ալեսանդրո Նեստան ավելի լավ են իրենց դրսևորում, քան Յուվենթուսի կենտրոնական պաշտպանները>>, - հայտարարել է Լիպպին:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 25-ին, Երևանի ժամանակով 23:45-ին` Սան-Սիրո մարզադաշտում: