Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Պատո. Show all posts
Showing posts with label Պատո. Show all posts

Անչելոտտի: Պատոն կվերադառնա և կզարմացնի բոլորին

9/7/12

Կառլո Անչելոտտի
Միլանի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին վերջերս տված հարցազրույցներից մեկում անդրադարձել է Միլանի երիտասարդ հարձակվող Ալեշանդրե Պատոյին:
- Ես շատ եմ ցավում, որ Պատոն այսքան վնասվածքներ է ստանում վերջին ժամանակներում: Սակայն, երբ մենք նրան ձեռք բերեցինք 2008 թվականին, գիտակցում էինք, որ ռիսկերը շատ են լինելու, քանի որ նա չափազանց արագաշարժ էր: Սակայն պետք է ասեմ, որ Պատոյի վնասվածքները ժամանակավոր բնույթ են կրում: Ես համոզված եմ, որ նա կվերադառնա և կզարմացնի բոլորին, - հայտարարել է Անչելոտտին:

Ալլեգրի: Պատոն լավ մարզավիճակում է

8/19/12

Միլանի գլխավոր Մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հայտարարել է, որ Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո այս մրցաշրջանում մեծ սպասելիքներ ունի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյից:
Մասնագետի կարծիքով, այս պահի դրությամբ բրազիլացին լավ մարզավիճակում է: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում 22 ամյա հարձակվողը վնասվածքների պատճառով հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս:
- Պատոն վերադարձել է և գտնվում է հիանալի մարզավիճակում: Այս մրցաշրջանում ես մեծ սպասելիքներ ունեմ նրանից: Հուսով եմ նա շատ գոլերի հեղինակ կդառնա, - հայտարարել է Ալլեգրին

Պատո - Ես ապրում եմ հանուն ֆուտբոլի

5/8/12

Միլանի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որի, Միլանը ցանկանում է տրանսֆերի հանել տաղանդավոր բրազիլացուն:
<<Շատ ասեկոսեներ կային իմ տրանսֆերի վերաբերյալ, բայց կոնկրետ ՊՍԺ-ից որևէ պաշտոնական առաջարկ չի ստացվել: Ես ցանկանում եմ վերադառնալ խաղադաշտ և ապացուցել, որ դեռ շատ բան կարող եմ փոխել: Ես ապրում եմ հանուն ֆուտբոլի: Երջանիկ կլինեմ, երբ կրկին կարողանամ վազել և հարվածել գնդակին առանց որևէ խնդիր ունենալու>>, - հայտարարել է Պատոն:

Անչելոտտի - Պատոն դեռ երիտասարդ է

4/23/12

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Միլանի հարձակվող Ալեշանդրե Պատոյի մասին:

Ջանլուկա Ձամբրոտտա - Կասսանոն կօգնի մեզ հաղթել սկուդետտոն

4/7/12

Միլանի պաշտպան Ջանլուկա Ձամբրոտտան մեկնաբանել է Անտոնիո Կասսանոյի վերադարձը մեծ ֆուտբոլ` սրտի վիրահատությունից հետո:

Գալլիանի - Մենք հավատում ենք Պատոյին

4/6/12

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի Բարսելոնի դեմ պատասխան հանդիպման ժամանակ Միլանի հարձակվող Ալեշանդրե Պատոն նորից վնասվածք ստացավ, ինչը տեղիք տվեց լրագրողներին կարծել, որ բրազիլացին կհեռանա մեծ ֆուտբոլից:

Ալեշանդրե Պատոն հրաժեշտ տվեց այս մրցաշրջանին

4/5/12

Միլանի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն նորից վնասվածք է ստացել, այս անգամ արդեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի Բարսելոնի դեմ պատասխան հանդիպման ժամանակ:

Զվոնիմիր Բոբան - Պատոն պետք է տեղափոխվի ուրիշ ակումբ

4/3/12

Միլանի նախկին ֆուտբոլիստ Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ Միլանի հարձակվող Ալեշանդրե Պատոն պետք է տեղափոխվի ուրիշ ակումբ:

Պատոն վերադարձել է

4/1/12

Միլանի հարձակվող Ալեշանդրե Պատոյի բժիշկը հայտարարել է, որ բրազիլացին պատրաստ կլինի Բարսելոնի դեմ պատասխան հանդիպմանը:

Ալեշանդրե Պատոն կմեկնի ԱՄՆ

3/22/12

Միլանի տաղանդավոր հարձակվող Ալեշանդրե Պատոն բուժումը կշարունակի ԱՄՆ-ում: Այս մասին հաղորդում է Միլանի պաշտոնական կայքը: Միլանի ղեկավարությունը որոշում է կայացրել` Պատոյին ուղարկել Ատլանտա, որտեղ ավելի մանրամասն կուսումնասիրվի նրա վնասվածքի պատճառները:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.