Նորություններ :

Կիելլինի - Միլանը հզոր է նաև առանց Իբրահիմովիչի

2/25/12

Յուվենթուսի պաշտպան Ջորջիո Կիելլինին պատմել է Միլան - Յուվենթուս հանդիպման վերաբերյալ իր սպասելիքների մասին: Նրա կարծիքով, Իբրահիմովիչի բացակայությունը միայն Միլանի օգտին կարող է լինել:

<<Միլանը հզոր է նաև առանց Իբրահիմովիչի, քանի որ թմում կան այլ հիանալի ֆուտբոլիստներ: Նրանց մոտ հարձակման գծում չափազանց մեծ մրցակցություն գոյություն ունի, իսկ դա հնարավորություն է տալիս ֆուտբոլիստներին դրսևորել իրենց ամենալավ կողմերը, որպեսզի տեղ ունենան հիմնական կազմում: Ռոսսոներոները արդեն ապացուցել են, որ կարող են լավ հանդես գալ նաև առանց Իբրահիմովիչի: Մենք պետք է զգույշ լինենք>>, - հայտարարել է Կիելլինին:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.