Նորություններ :

Հանդիպում Միլանի և Րեյնջերսի լեգենդների միջև

2/24/12

Միլանի պաշտոնական կայքը հաղորդում է, որ մարտի 30-ին Այբրոքս մարզադաշտում, որը գտնվում է Գլասգոյում, տեղի կունենա շոտլանդական Րեյնջերսի և իտալական Միլանի լեգենդների միջև հանդիպումը: Այդ մրցավեճը բացառապես բարեգործական նպատակ ունի:

Րեյնջերսի կազմում հանդես կգան Րիջարդ Հաֆը, Բրիան Լաուդրուպը, Ալլի Մոկայստը, Մարկ Հեյտլին, Լորենցո Ամորուզոն, Յորգ Ալբերտը, Արթուր Նյումանը և այլք:
Ռոսսոներոների կազմում հանդես կգան այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են` Ֆրանկո Բարեզին, Պաոլո Մալդինին, Ժան Պիեր Պապենը, Ալեսանդրո Կոստակուրտան, Քրիստիան Պանուչչին, Ջանլուիջի Լենտինին և Զվոնիմիր Բոբանը:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.