Նորություններ :

Ծնունդդ շնորհավոր Բաջիո

2/19/12

Այսօր Միլանի նախկին հարձակվող լեգենդար Ռոբերտո Բաջիոյի տարեդարձն է. նա դարձավ 45 տարեկան:

Բաջիոն իր կարիերան սկսել է Վիչենցեում, որտեղ հանդես է եկել մինչև 1985թ.: Այնուհետև հինգ տարի հանդես է գալով Ֆիորենտինայում, 1990թ. լեգենդար հարձակվողը տեղափոխվեց Յուվենթուս: Դրանից հետո նա հանդես եկավ Միլանում, Բոլոնիայում, Ինտերում: Բաջիոն հեռացավ մեծ ֆուտբոլից 2004թ.` լինելով Բրեշիայի ֆուտբոլիստ:
Ռոբերտո Բաջիոն Յուվենթուսի և Միլանի կազմերում դարձել է Իտալիայի չեմպիոն: Յուվեի կազմում հաղթել է նաև Իտալիայի և ՈՒԵՖԱ-ի գավաթները:
Իր կարիերայի ընթացքում Բաջիոն 318 գոլ է խփել բոլոր առաջնություններում:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.