Միլանի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը բաց կթողնի Ա սերիայի 24-րդ տուրի Չազենայի դեմ հանդիպումը: Պատճառը ծնկի հատվածում ստացած վնասվածքն է: Այս պահի դրությամբ, ֆրանսիացին չի մասնակցում թմի պարապմունքներին: Մասսիմիլիանո Ալլեգրին, հավանաբար, նրա փոխարեն խաղադաշտ դուրս կբերի Բոներային:
Պետք է նշել, որ այս տարի Միլանում չափազանց շատ են վնասվածքները. դա վատ է անդրադառնում սկուդետտոյի համար պայքարի վրա: