Միլանի նախկին հարձակվող Անդրեյ Շեվչենկոն Milan Channel-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ դեմ չէր լինի մեկ անգամ էլ փորձել իրեն Միլանի կազմում:
<<Միլանում հիանալի հարձակվողները շատ են, բայց, եթե հնարավորություն լիներ վերադառնալ, ապա ես դեռ կխաղայի Միլանում: Ես չափազանց ուրախ կլինեի, եթե ինձ խաղում ընկերակցեին Պիպպո Ինձագին և Ռուի Կոշտան>>, - հայտարարել է Շեվա - գոլը: