Ինչպես հայտնում է MilanNews.it-ը, առաջիկա Պարմայի դեմ հանդիպմանը Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին նոր գլխացավանք է ձեռք բերել` այս անգամ արդեն պաշտպանական գծի պատճառով:
Նշվում է, որ Իգնասիո Աբատեն պարապմունքի ժամանակ վնասվածք է ստացել: Դեռ պարզ չէ, թե ինչ աստիճանի վնասվածք է ստացել ֆուտբոլիստը, սակայն, ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Պարմայի և Յուվենթուսի դեմ հանդիպումները:
Այժմ, Պարմայի դեմ հանդիպմանը Աբատեի փոխարեն խաղադաշտ դուրս կգա Դանիելե Բոներան, իսկ կենտրոնական պաշտպանական գոտում հանդես կգան Տիագո Սիլվան և Մարիո Յեպեսը: