Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հույս ունի, որ Իտալիայի ազգային հավաքականի և Միլանի հարձակվող Անտոնիո Կասսանոն կմասնակցի Ա սերիայի վերջին հանդիպումներին և Եվրո 2012-ին:
<<Մենք հույս ունենք, որ նա կվերադառնա շարք և առաջնության վերջում կկարողանա հանդես գալ և Միլանի կազմում, և Իտալիայի ազգային հավաքականում: Դա չափազանց ուրախալի իրադարձություն կլինի և Միլանի, և Կասսանոյի, և Իտալիայի համար>>, - հայտարարել է Ալլեգրին: