Անգլիայի առաջնությունում Արսենալի տարած հաղթանակը Լիվերպուլի նկատմամբ ծանր հետևանքներ է ունեցել Արսեն Վենգերի թմի համար: Բանն այն է, որ մի շարք կարևոր ֆուտբոլիստներ ծանր վնասվածքներ են ստացել և դժվար թե կարողանան վերականգնվել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում Միլանի դեմ պատասխան հանդիպմանը:
Միկել Արտետան ուղեղի ցնցում է ստացել և տեղափոխվել մոտակա հիվանդանոց: Աբու Դիաբին և Կիրան Գիբբսը նույնպես վնասվածք ունեն:
<< Վատ նորություններն այն են, որ Դիաբին, Գիբբսը և Բենայունը վնասվածքներ ունեն: Ուղեղի ցնցում է ստացել նաև Արտետան, և ես այժմ չգիտեմ, թե նրանցից ով պատրաստ կլինի Միլանի դեմ հանդիպմանը: Ամենայն հավանականությամբ, ես խաղադաշտ դուրս կբերեմ վեց հարձակվողների, քանի որ մեզ գոլեր են հարկավոր>>, - հայտարարել է Արսեն Վենգերը: