Նորություններ :

Յուվենթուսը ոչ-ոքի խաղաց Կիևոյի հետ

3/4/12

Պալերմոյի նկատմամբ Միլանի տարած հիանալի հաղթանակից հետո Յուվենթուսի ֆուտբոլիստները լիովին գիտակցում էին, որ Կիևոյի դեմ խաղում միայն հաղթանակ էր հարկավոր: Սակայն Կիևոյի ֆուտբոլիստները կարողացան արժանի դիմակայություն ցուցաբերել և մեկ միավոր վաստակել այդ խաղում:

Այժմ, երբ առաջնությունը թևակոխել է որոշիչ ժամանակաշրջան, ամեն հանդիպում որոշիչ կարող է լինել: Չնայած նրան, որ Յուվենթուսը դեռ չի պարտվել այս առաջնությունում, այնուամենայնիվ Միլանից ետ է մնում երեք միավորով, սակայն առջևում ունենալով մեկ հետաձգված հանդիպում:
Հիշեցնենք, որ Յուվենթուսը, ի տարբերություն Միլանի, դեռ հանդիպումներ ունի անցկացնելու Նապոլիի և Լացիոյի հետ, որոնք պայքարում են առաջնության աղյուսակում ամենաբարձր տեղերի համար:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.