Շաբաթ օրը Մատիե Ֆլամինին վերջապես դուրս եկավ խաղադաշտ: Երկար ժամանակ պահանջվեց նրանից վերջնականապես ապաքինվելու համար: Սակայն Ֆլամինին հանդես եկավ Միլանի Պրիմավերայի կազմում, որը ուժերը չափեց Ինտերի հետ: Խաղն ավարտվեց Ինտերի հաղթանակով ` 2-0:
Այդ հանդիպումից հետո Ֆլամինին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է իր ապագայի մասին: Մասնավորապես, նա ընդգծել է, որ ցանկանում է մնալ Միլանում: Սակայն իտալական լրատվամիջոցները կարծում են, որ սա վերջին առաջնությունն է Ֆլամինիի համար: Տարբեր լրատվամիջոցների համաձայն` Մատիեն ամռանը կտեղափոխվի Մարսել:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը 2003-2004 թվականներին հանդես է եկել Դեշամի գլխավորած թմում: