Ինչպես հայտնում է MilanNews.it-ը, Յուվենթուսի ղեկավարությունը նույնպես ցանկանում է ամռանը ձեռք բերել Արսենալի հարձակվող Վան Պերսիին:
Հիշեցնենք, որ Ադրիանո Գալլիանին և Մասսիմիլիանո Ալլեգրին ցանկանում են Վան Պերսիին տեսնել Միլանի կազմում: Փաստորեն, տրանսֆերային բնագավառում ևս սպասվում է, որ Միլանի և Յուվենթուսի միջև մրցապայքարը կշարունակվի: