Միլանի Կիսապաշտպան Ջենարո Գատուզոյին բժիշկները թույլատրել են վերադառնալ խաղադաշտ մի շարք հավելյալ ստուգումներից հետո:
Այս առաջնությունում Գատուզոն ընդամենը մի քանի րոպե է անցկացրել խաղադաշտում` Ա սերիայի առաջին տուրում Լացիոյի դեմ հանդիպմանը, ինչից հետո աչքի խնդիրների պատճառով դուրս է մնացել Միլանի շարքերից: