Ինչպես հայտնում է MilanNews.it-ը, Միլանի տաղանդավոր հարձակվող Էլ-Շաարավիի գործակալ Ռոբերտո Լա Ֆլորիոն հայտարարել է, որ Զլատան Իբրահիմովիչը դարձել է Էլ-Շաարավիի խորհրդատուն:
<<Ես այժմ Լոնդոնում եմ, որտեղ պետք է հետևեմ Էլ-Շաարավիի ցուցադրած խաղին: Նա, անպայման կփորձի գոլ խփել և հուսով եմ, որ դա նրա մոտ կստացվի: Այժմ Միլանում շատ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն, և դա Էլ-Շաարավիի համար հիանալի շանս է դրսևորել իրեն: Զլատան Իբրահիմովիչը դարձել է նրա խորհրդատուն: Նա միշտ անգին խորհուրդներ է տալիս Էլ-Շաարավիին, ինչը շատ լավ է անդրադառնում վերջինիս ցուցադրած խաղին>>, - հայտարարել է Ռոբերտո Լա Ֆլորիոն: