Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Ռոմայի դեմ գանդիպումից հետո հարցազրույց է տվել, որտեղ խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին:
<<Տիագո Սիլվան, մինչ խաղադաշտ դուրս գալը, բավականին լավ էր զգում իրեն, սակայն վնասվածք ստացավ խաղի առաջին րոպեներին և, հավանաբար, նա բաց կթողնի Բարսելոնի դեմ հանդիպումը: Այս հանդիպումը չափազանց կարևոր էր մրցաշարային աղյուսակի առումով, այդ իսկ պատճառով ես որոշեցի նրան խաղադաշտ դուրս բերել: Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և կարողացանք հաղթանակ տանել ուժեղ մրցակցի նկատմամբ: Իբրահիմովիչը հիանալի դրսևորեց իրեն>>, - հայտարարել է Ալլեգրին: