Ինչպես հայտնում է MilanNews.it-ը, Միլանի պաշտպան Տիագո Սիլվան մարզադաշտը լքել է ձեռնափայտերի օգնությամբ միայն: Ավելի կոնկրետ տեղեկություններ կլինեն մոտակա 24-48 ժամվա ընթացքում, երբ բրազիլացին մանրակրկիտ բուժզննում կանցնի:
Նշենք, որ Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հայտարարել էր, որ Տիագո Սիլվան, հավանաբար, բաց կթողնի Բարսելոնի դեմ հանդիպումը: