Երեկ տեղի ունեցավ Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որտեղ Միլանը հյուրընկալել էր Ռոմային: Ինչպես և սպասվում էր, հանդիպումը գերլարված ստացվեց, թեկուզ և Միլանը խաղային առավելություն ուներ:
Առաջինը հաջողության հասան հյուրերը. հանդիպման 44-րդ րոպեին աչքի ընկավ Օսվալդոն: Առաջին խաղակեսն ավարտվեց Ռոմայի հաղթանակով` 1-0: Երկրորդ խաղակեսում Միլանը շարունակեց վտանգավոր գրոհներ կազմակերպել Ռոմայի դարպասի մատույցներում և հանդիպման 53-րդ րոպեին ռոսսոներոները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Զլատան Իբրահիմովիչը` խաղի հաշիվը դարձնելով 1-1: Հանդիպման 83-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը գլխի գեղեցիկ հարվածով խաղի հաշիվը դարձրեց 2-1` ձևակերպելով դուբլ: Հանդիպումն ավարտվեց Միլանի վստահ հաղթանակով` 2-1: