Միլանի կիսապաշտպան Կեվին-Պրինս Բոատենգը մեկնաբանել է Ա սերիայի 33-րդ տուրի Ջենոայի դեմ հանդիպման արդյունքները:
<<Այս տարին մեզ համար չափազանց տարօրինակ է, քանի որ վնասվածքները անընդհատ գլուխ են բարձրացնում: Առջևում դեռ չորս հանդիպում կա և պետք է անել ամեն բան, որպեսզի հաղթել այդ հանդիպումները: Այս հանդիպման ժամանակ մենք չափազանց կարևոր միավորներ վաստակեցինք: Ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել, քանի որ վաղուց արդեն ինձ մոտ դա չէր ստացվում>>, - հայտարարել է Բոատենգը: