Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին հայտարարել է, որ ռոսսոներիների գլխավոր մարզիչ Մասսիմիլանո Ալլեգրիին ոչինչ չի սպառնում:
<<Միլանի մարզչական աթոռը չի ճոճվում: Մի հավատացեք այդ ասեկոսեներին: Մարզիչը վայելում է մեր վստահությունը. չեմ հասկանում, թե ինչու է մամուլը անընդհատ քննադատում Ալլեգրիին: Ինչ տեղի ունեցավ Միլանի հետ, կարող է տեղի ունենալ նաև Յուվենթուսի հետ>>, - հայտարարել է Գալլիանին: