Կիևոյի դեմ հանդիպմանը Միլանի մի քանի ֆուտբոլիստներ չեն կարող մասնակցություն ունենալ որակազրկման պատճառով: Բանն այն է, որ Բոներան, Ակվիլանին և Ամբրոսինին մրցաշրջանի ընթացքում գերազանցել են դեղին քարտերի պաշարը և այժմ որակազրկված են: Նրանք չեն կարող օգնել իրենց թիմին Կիևոյի դեմ հանդիպման ժամանակ:
Սակայն որակազրկված ֆուտբոլիստների փոխարեն Ալլեգրին կարող է խաղադաշտ դուրս բերել Նեստային, Բոատենգին և Զեդորֆին, որոնց արդյունավետությունը կստուգվի այսօրվա պարապմունքի ժաանակ:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 10-ին` Երևանի ժամանակով 22:45-ին: