Միլանի պաշտպան Ջանլուկա Ձամբրոտտան մեկնաբանել է Անտոնիո Կասսանոյի վերադարձը մեծ ֆուտբոլ` սրտի վիրահատությունից հետո:
<<Ես շատ եմ ցավում, որ Ալեշանդրե Պատոն կրկին վնասվածք ստացավ: Մենք բոլորս հույս ունենք, որ նա շուտ կապաքինվի և կվերադառնա շարք: Ինչ վերաբերվում է Կասսանոյի վերադարձին, ապա կարծում եմ, որ դա հիանալի նորություն է բոլորիս համար, և անկասկած, նա կօգնի մեզ հաղթել սկուդետտոն>>, - հայտարարել է Ձամբրոտտան: