Միլանի դարպասապահ Մարկո Ամելիան, նույնպես պաշտպանում է իր թիմակցին` Զլատան Իբրահիմովիչին:
<<Հերթական սկանդալը ստեղծվեց Իբրահիմովիչի շուրջ, սակայն անտեղի: Ես դիտել եմ այդ դրվագի կրկնապատկերը և համոզվել, որ Իբրան ընդամենը մատով է դիպչում Յուվեի դարպասապահին` փորձելով համոզել, որ նա սխալ է: Յուվենթուսի ֆուտբոլիստները այս դրվագին չափազանց մանկական մոտեցում ցուցաբերեցին: Բոլորը վախենում են Իբրայից, քանի որ նա կարծես հսկա լինի, և նրա հայացքը սարսափ է ներշնչում: Սակայն, եթե նրանք կարծում են, որ հեշտությամբ կարող են հունից հանել Իբրային, ապա չարաչար սխալվում են>>, - հայտարարել է Ամելիան: