Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին խոսել է Ուդինեզե - Միլան հանդիպման արդյունքների մասին:
<<Ես չեմ տեսել Էլ-Շարավիի խփած գոլը, սակայն նախագահն ասաց, որ այն շատ գեղեցիկ է ստացվել: Կարևորն այն է, որ մենք այժմ առաջին հորիզոնականում ենք. այժմ պետք է հետևել Յուվենթուսի գործողություններին: Այսօր մենք հիանալի հաղթանակի հասանք, այն էլ` 14 վնասվածք ունեցող ֆուտբոլիստների բացակայության պայմաններում: Բրավո Էլ-Շարավի, Մասսիմո Ամբրոսինի և Մաքսի Լոպես: Այս հանդիպումը նման է անցած տարվա Կալիարիի դեմ հանդիպմանը, որից հետո ամեն ինչ փոխվեց դեպի դրականը>>, - հայտարարել է Գալլիանին: