Ինչպես հայտնում է MilanNews.it-ը, չորս ամիս հետո Միլանում սկսվելու է իսկական հեղափոխություն: Հունիսին, ամենայն հավանականությամբ, ակումբի շարքերը կլքի Ալեշանդրե Պատոն, ով կտեղափոխվի ՊՍԺ: Հավանական գործարքը գնահատվում է 40 մլն. Եվրո: Այս գումարները ակումբին թույլ կտան համալրել իր կազմը ուժեղ և տաղանդավոր ֆուտբոլիստներով:
Պայմանագրերը Յեպեսի և Ձամբրոտտայի հետ չեն երկարաձգվի: Սակայն Նեստան, հավանաբար կմնա Միլանում: Արեդո Բրեյդան և Ադրիանո Գալլիանին մտադիր են ձեռք բերել Բոկա - Հունիոորսում հանդես եկող տաղանդավոր Դեդեին, Ֆաբիո Ֆերեիրոյին Բուրաֆոգոյից, Մեհդի Բոնատիոյին ու Դանիլլոյին Ուդինեզեից:
Կիսապաշտպանական գոտում, բացի Մոնտոլիվոյից, Գալլիանին կփորձի ձեռք բերել նաև Կվադվո Ասամոային:
Ֆիլիպպո Ինձագին, հավանաբար կավարտի իր կարիերան: Ռոբինիոն և Զեդորֆը, հնարավոր է լքեն ակումբը: Նրանց փոխարեն հանդես կգան Բալոտելլին և Տևեսը: Իսկ ահա Սիլվիո Բերլուսկոնին, նորից կփորձի ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպան Կակային, քանի որ նրա կարծիքով, բրազիլացին ամենալավ փլեյմեյկերն է աշխարհում: