Նորություններ :

Միլան - Նապոլի Հանդիպումից Առաջ

2/4/12

Ինչպես արդեն հայտնի է, վաղը, Երևանի ժամանակով 18:00-ին կսկսվի Միլան - Նապոլի գերլարված հանդիպումը: Այս հանդիպումը դեռ 80-ական թվականներից մեծ հետաքրքրություն էր առաջացնում: Իսկ ահա վերջին առաջնություններում, որոշիչ նշանակություն է ձեռք բերել: Այժմ կփորձենք ներկայացնել, թե ինչպիսի պատմական ուղի է անցել այս հզոր մրցակցությունը:
Ընդհանուր առմամբ, այս երկու ակումբները հանդիպել են 63 անգամ, որից 31-ում հաղթել է Միլանը, 21-ում` Նապոլին և 11 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Խփած գոլերի քանակով Միլանը գերազանցում է մրցակցին, որը խփել է 112 գնադակ և բաց թողել 62-ը:
Վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սան-Սիրոյում, անցած առաջնության ժամանակ, որտեղ տան տերերը 3-0 հաշվով առավելության են հասել հյուրերի նկատմամբ: Բոլոր երեք գոլերն էլ խփվել են երկրորդ խաղակեսում: Առաջին գոլը խփել է Զլատան Իբրահիմովիչը 11 մետրանոց հարվածից, իսկ հետո հաջողության են հասել Բոատենգն ու Պատոն:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Սան-Սիրո մարզադաշտում Նապոլին վերջին անգամ առավելության է հասել հեռավոր 1986թ. ապրիլի 13-ին, երբ հյուրերը 2-1 հաշվով հաղթեցին Միլանին:
Միլանին օդի և ջրի պես անհրաժեշտ է հաղթել Նապոլիին, քանի որ Լացիոյից կրած պարտությունից հետո Յուվենթուսը բավականին առաջ կարող է անցնել:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.