Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի Բարսելոնի դեմ պատասխան հանդիպման ժամանակ Միլանի հարձակվող Ալեշանդրե Պատոն նորից վնասվածք ստացավ, ինչը տեղիք տվեց լրագրողներին կարծել, որ բրազիլացին կհեռանա մեծ ֆուտբոլից:
Այս առիթով Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին հայտարարել է, որ Պատոն կապաքինվի և շատ ավելի բարձրակարգ ֆուտբոլ ցույց կտա հաջորդ մրցաշրջանում:
<<Այժմ Միլանում բոլորը լավատեսորեն են տրամադրված: Մենք հավատում ենք Պատոյին և համոզված ենք, որ նա շուտով կվերադառնա ու ցույց կտա ավելի լավ ֆուտբոլ, քան առաջ էր>>, - հայտարարել է Գալլիանին: