Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Ա Սերիա. Show all posts
Showing posts with label Ա Սերիա. Show all posts

Միլանի հայտացուցակը Ատալանտայի դեմ հանդիպման համար

5/2/12

Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Միլանի հայտացուցակը Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրի Ատալանտայի դեմ հանդիպման համար:
Դարպասապահներ` Աբբիատի, Ամելիա
Պաշտպաններ` Անտոնինի, Բոներա, Դե Շիլիո, Մեսբահ, Մեքսես, Նեստա, Յեպես
Կիսապաշտպաններ` Ամբրոսինի, Ակվիլանի, Բոատենգ, Ֆլամինի, Գատուզո, Մունտարի, Նոչերինո, Վան Բոմմել
Հարձակվողներ` Իբրահիմովիչ, Մաքսի Լոպես, Էլ-Շաարավի, Կասսանո, Ռոբինիո:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենալու այսօր` Սան-Սիրո մարզադաշտում, Երևանի ժամանակով 22:45-ին:

Իբրահիմովիչ - Ես, կարծես, գինի լինեմ

Միլանի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ Միլանից:
<<Ես, կարծես, լավ գինի լինեմ. տարեց-տարի ավելի եմ զարգանում: Միլանում ես ինձ շատ լավ եմ զգում: Այս մրցաշրջանի ընթացքում ես գերազանցեցի իմ սահմանած ռեկորդը. դա, իհարկե, խոսում է իմ գերազանց մարզավիճակի մասին>>, - հայտարարել է Զլատանը:

Մասսիմո Օդդո - Մենք կկանգնեցնենք Յուվենթուսին

Լեչչեի պաշտպան Մասսիմո Օդդոն մտադիր է մի մեծ նվեր մատուցել իր նախկին թիմի` Միլանի, համար: Օդդոն հայտարարել է, որ իր թիմը կկանգնեցի Յուվենթուսի հաղթարշավը:
<<Մենք մտադիր ենք կանգնեցնել Յուվենթուսի հաղթարշավը: Դա դժվար է անել, բայց մենք կանենք ամեն ինչ` մեր նպատակին հասնելու համար>>, - հայտարարել է Օդդոն:

Անտոնիո Կոնտեն սպասում է

Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ Միլանը ինքն է մեղավոր առկա խնդիրների և անհաջողությունների համար:
<<Շատ քիչ ժամանակ է մնացել իմանալու համար, թե ով կհաղթի սկուդետտոն: Եթե Միլանը մինչ օրս բողոքում է Մունտարիի չհաշված գոլի համար, ապա դա նրանց խնդիրն է: Միլանցիները իրենց իսկ ձեռքերից բաց թողեցին մեր նկատմամբ ունեցած առավելությունը և դա նրանց մեղքն է>>, - հայտարարել է Կոնտեն:

Կոնտե - Մենք մոտ ենք չեմպիոնական տիտղոսը նվաճելուն

4/30/12

Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ Յուվենթուսը մոտ է չեմպիոնության հասնելուն:
<<Մենք դժվար հանդիպում անցկացրեցին Նովարայի դեմ, սակայն թիմը այժմ գտնվում է գերազանց մարզավիճակում և մենք հաղթեցինք: Մենք մոտ ենք չեմպիոնական տիտղոսը նվաճելուն, բայց միլանը շարունակում է հետապնդել մեզ>>, - հայտարարել է Կոնտեն:

Մասսիմիլիանո Ալլեգրի - Միլանը շատ թանկ վճարեց վնասվածքների համար

Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի Սիեննայի դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է մրցավեճի արդյունքները:
<<Մենք շարունակում ենք հետապնդել Յուվենթուսին: Այժմ մենք պետք է հուսանք, որ թուրինցիները առաջիկա երեք հանդիպումներում միավորներ կկորցնեն: Միլանը շատ թանկ վճարեց վնասվածքների համար: Ես ցավում եմ, որ Միլանի համար այս դժվար ժամանակաշրջանում բոլոր լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում են իմ պայմանագրի հարցը>>, - հայտարարել է Ալլեգրին:

Անտոնիո Նոչերինո - Մենք պայքարելու ենք մինչև վերջ

Միլանի կիսապաշտպան Անտոնիո Նոչերինոն Սիեննայի նկատմամբ տարած հաղթանակից հետո պատմել է սկուդետտոյի համար պայքարում թիմի հետագա անելիքների մասին:

Իգնասիո Աբատե - Միլանը փառավոր ակումբ է

Միլանի պաշտպան Իգնասիո Աբատեն մեկնաբանել է Սիեննայի դեմ հանդիպման արդյունքները:

Սիեննա 1 - 4 Միլան (Տեսանյութ)

Երեկ տեղի ունեցավ Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի Սիեննա - Միլան հանդիպումը, որն ավարտվեց ռոսսոներիների ջախջախիչ հաղթանակով` 4-1:

Միլանի հայտացուցակը Սիեննայի դեմ հանդիպման համար

4/29/12

Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Միլանի հայտացուցակը Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի Սիեննայի դեմ հանդիպման համար:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.