Տրանսֆերային Նորություններ
Միլանը Հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանով
Ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները, Միլանի...Ալլեգրի: Մեզ սերնդափոխություն է հարկավոր
Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հայտարարել...Ինձագի: Ուրախ եմ, որ Պացցինին տեղափոխվեց Միլան
Ինչպես հայտնի է, այս ամառային տրանսֆերային պատուհանի...Սիլվիո Բեռլուսկոնի: Կասսանոյին շատ ժամանակ պետք չէ, որպեսզի Ինտերի հանդերձարանում քաոս ստեղծվի
Միլանի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին խորհուրդ է տվել...Ալեսսանդրո Նեստա: Միլանը կարող է պայքարել Սկուդետտոյի համար
Միլանի նախկին պաշտպան, լեգենդար Ալեսսանդրո Նեստան խոսել...
Ա Սերիա
Ջանպաոլո Պացցինի - Ատալանտայի դեմ հանդիպումը ծանր է լինելու
Միլանի հարձակվող Ջանպաոլո Պացցինին Ա Սերիայի 3-րդ տուրի...Ալեսսանդրո Նեստա: Միլանը կարող է պայքարել Սկուդետտոյի համար
Միլանի նախկին պաշտպան, լեգենդար Ալեսսանդրո Նեստան խոսել...Մասսիմիլիանո Ալլեգրի - Միլանը շատ թանկ վճարեց վնասվածքների համար
Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Իտալիայի Ա...Կոնտե - Մենք մոտ ենք չեմպիոնական տիտղոսը նվաճելուն
Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է,...
12:00 PM
Nostalgie: Ֆրանկո Բարեզի (Տեսանյութ)
4/2/12
Ֆրանկո Բարեզին ծնվել է 1960թ. մայիսի 8-ին Իտալիայի Տրավալիստո քաղաքում: Ֆրանկո Բարեզին համարվում է մոլորակի լավագույն պաշտպաններից մեկը: Նա երկար տարիներ հանդես է եկել իտալական Միլանում, և եղել է ռոսսոներիների անփոխարինելի ավագը: Ավագի պաշտոնում հետագայում նրան փոխարինեց մեկ այլ լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին: Ընդհանրապես, այս երկու լեգենդար ֆուտբոլիստների կարիերան չափազանց բազմաբովանդակ է և նմանատիպ:
Ֆրանկո Բարեզին իր ամբողջ կարիերան անց է կացրել Միլանում` մասնակցելով 537 հանդիպման և խփելով 16 գոլ: Ցուցանիշ, որը բավականին տպավորիչ է պաշտպանի համար: Ֆրանկոն հանդես է եկել 6 համարի մարզաշապիկով, և Միլանի կազմում 6 անգամ հաղթել սկուդետտոն և երեք անգամ Չեմպիոնների լիգան: Իր կարիերայի վերջին տարիներին կենտրոնական պաշտպանական գոտում նրա անբաժան գործընկերը եղել է Պաոլո Մալդինին, ով շատ բան է սովորել Ֆրանկոյից:
Ֆրանկո Բարեզին իր ֆուտբոլային կարիերան ավարտեց 1997թ. 37 տարեկան հասակում: Այստեղ հարկ է հիշատակել նաև Ֆրանկո Բարեզիի եղբորը` Ջուզեպպե Բարեզիին, ով երկար տարիներ շարունակ եղել է Միլանի գլխավոր հակառակորդ Ինտերի անփոխարինելի ավագը:
Մինչ օրս էլ, Միլանի երկրպագուները հիշում են Ֆրանկո Բարեզիի հիասքանչ ելույթները Միլանում և հաճախ են պաստառներ ցուցադրում` Բարեզիին գովերգող խոսքերով և պատկերներով: Այո, իսկապես Ֆրանկո Բարեզին 20-րդ դարի լավագույն պաշտպաններից մեկն էր ամբողջ աշխարհում և համարվում էր իտալական պաշտպանության հիմնասյունը:
Ֆրանկո Բարեզին հավերժ կմնա ռոսսոներիների սրտերում և հիշողության մեջ: Սան-Սիրո մարզադաշտում երկրպագուները հաճախ են վանկարկում` <<Ֆորզա Միլան, Ֆորզա Բարեզի>>:
Subscribe to:
Posts (Atom)
Nostalgie
Nostalgie: Պաոլո Մալդինի
Պաոլո Չեզարե Մալդինին իտալացի ֆուտբոլիստ է: Երկար...Nostalgie: Կարլո Անչելոտտի
Միլանի պատմության, ինչպես և մյուս գրանդ ակումբների...Nostalgie - Ալեսանդրո Կոստակուրտա
Ալեսանդրո Կոստակուրտան ծնվել է 1966թ. ապրիլի 24-ին...Nostalgie: Ֆրանկո Բարեզի (Տեսանյութ)
Ֆրանկո Բարեզին ծնվել է 1960թ. մայիսի 8-ին Իտալիայի...