Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ Միլանը ինքն է մեղավոր առկա խնդիրների և անհաջողությունների համար:
<<Շատ քիչ ժամանակ է մնացել իմանալու համար, թե ով կհաղթի սկուդետտոն: Եթե Միլանը մինչ օրս բողոքում է Մունտարիի չհաշված գոլի համար, ապա դա նրանց խնդիրն է: Միլանցիները իրենց իսկ ձեռքերից բաց թողեցին մեր նկատմամբ ունեցած առավելությունը և դա նրանց մեղքն է>>, - հայտարարել է Կոնտեն: