Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Կարլո Անչելոտտի. Show all posts
Showing posts with label Կարլո Անչելոտտի. Show all posts

Ալլեգրի: Մեզ սերնդափոխություն է հարկավոր

9/11/12

Մասսիմիլիանո Ալլեգրի
Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հայտարարել է, որ թիմում անհրաժեշտ էր սերնդափոխություն իրականացնել այս ամռան ընթացքում:
Հիշեցնենք, որ ամռան ընթացքում թիմից հեռացան մի շարք վետերաններ, այնուհետև կայացավ Տիագո Սիլվայի և Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը ՊՍԺ:
- Մեզ սերնդափոխություն է հարկավոր. դա և օգտակար է, և վնասակար: Կառլո Անչելոտտին բախտավոր անձնավորություն է, քանի որ այն ժամանակների Միլանում հանդես էին գալիս երիտասարդ Զեդորֆը, Ինձագին, Նեստան և Գատուզոն, - հայտարարել է Ալլեգրին:

Անչելոտտի: Պատոն կվերադառնա և կզարմացնի բոլորին

9/7/12

Կառլո Անչելոտտի
Միլանի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին վերջերս տված հարցազրույցներից մեկում անդրադարձել է Միլանի երիտասարդ հարձակվող Ալեշանդրե Պատոյին:
- Ես շատ եմ ցավում, որ Պատոն այսքան վնասվածքներ է ստանում վերջին ժամանակներում: Սակայն, երբ մենք նրան ձեռք բերեցինք 2008 թվականին, գիտակցում էինք, որ ռիսկերը շատ են լինելու, քանի որ նա չափազանց արագաշարժ էր: Սակայն պետք է ասեմ, որ Պատոյի վնասվածքները ժամանակավոր բնույթ են կրում: Ես համոզված եմ, որ նա կվերադառնա և կզարմացնի բոլորին, - հայտարարել է Անչելոտտին:

Անչելոտտի - Պատոն դեռ երիտասարդ է

4/23/12

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Միլանի հարձակվող Ալեշանդրե Պատոյի մասին:

Անչելոտտի - Միլանը կհաղթի գավաթը

4/6/12

Միլանի նախկին մարզիչ Կարլո Անչելոտտին մեկնաբանել է ռոսսոներիների Չեմպիոնների լիգայից դուրս մնալու փաստը:

Անչելոտտին դեռ ցանկանում է ձեռք բերել Պատոյին

3/3/12

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին պատմել է Ալեշանդրե Պատոյի հնարավոր տեղափոխության մասին:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.