Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Գալլիանի. Show all posts
Showing posts with label Գալլիանի. Show all posts

Ամբրոսինին Մեղադրել է Կիելինիին

2/10/12

Միլանի ավագ Մասսիմո Ամբրոսինին մեկնաբանել է Յուվենթուսի պաշտպան Կիելինիի հայտարարությունը, որտեղ պաշտպանը մեղադրել էր Զլատան Իբրահիմովիչին` Ստորարիին հարվածելու մեջ:
<<Ես կարծում եմ, որ Կիելինին այդպես չպետք է վարվեր: Եթե Իբրան սխալվել է, ապա պետք է պատասխան տա, սակայն պետք չէ լրտեսել, իսկ հետո էլ սկանդալներ հրահրել>>, - հայտարարել է 34 ամյա Ամբրոսինին:
Հիշեցնենք, որ Ա սերիայի 22-րդ տուրում` Նապոլիի հետ հանդիպման ժամանակ, Իբրան հարվածել էր հյուրերի պաշտպանի դեմքին, ինչի համար հեռացվել էր խաղադաշտից, իսկ այնուհետև` որակազրկվել 3 հանդիպումով:

Բարբարա Բերլուսկոնին Հուսադրում է

Միլանի նախագահ Սիլվիո Բերլուսկոնիի դուստրը` Բարբարա Բերլուսկոնին, խոսել է Միլան ակումբի առկա խնդիրների մասին:
<<Թիմը պետք է զգա իր երկրպագուների հույսն ու հավատը: Ժամանակ պետք չէ ծախսել անիմաստ վեճերի ու քննադատության վրա: Մենք մուտք ենք գործում առաջնության կարևոր մի փուլ և դեռ բոլոր ուղղություններով առաջ ենք շարժվում: Ցավոք, շատ ֆուտբոլիստներ այժմ անհասանելի են` վնասվածքների պատճառով, իսկ մյուսներն էլ չեն կարող երեք օրը մեկ խաղադաշտ դուրս գալ>>, - հայտարարել է Բարբարա Բերլուսկոնին:

Բոլորը Վախենում են Իբրահիմովիչից

Միլանի դարպասապահ Մարկո Ամելիան, նույնպես պաշտպանում է իր թիմակցին` Զլատան Իբրահիմովիչին:
<<Հերթական սկանդալը ստեղծվեց Իբրահիմովիչի շուրջ, սակայն անտեղի: Ես դիտել եմ այդ դրվագի կրկնապատկերը և համոզվել, որ Իբրան ընդամենը մատով է դիպչում Յուվեի դարպասապահին` փորձելով համոզել, որ նա սխալ է: Յուվենթուսի ֆուտբոլիստները այս դրվագին չափազանց մանկական մոտեցում ցուցաբերեցին: Բոլորը վախենում են Իբրայից, քանի որ նա կարծես հսկա լինի, և նրա հայացքը սարսափ է ներշնչում: Սակայն, եթե նրանք կարծում են, որ հեշտությամբ կարող են հունից հանել Իբրային, ապա չարաչար սխալվում են>>, - հայտարարել է Ամելիան:

Օրվա Տեսանյութը: Միլան - Արսենալ

Միլան 1 - 2 Յուվենթուս

2/9/12




Երեկ Սան-Սիրոյում կայացած Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում Միլանը 1-2 հաշվով պարտվեց Յուվենթուսին` վերջինիս հնարավորություն տալով հաղթել Իտալիայի գավաթը:
Խաղը բավականին դիտարժան ստացվեց, բայց առաջին խաղակեսում թմերին չհաջողվեց հաջողության հասնել, և նրանք ընդմիջման գնացին անարդյունք` 0-0: Հանդիպման հաշիվը բացվեց միայն 57-րդ րոպեին, երբ թուրինցիների նորեկ Կասերեսը, օգտվելով դարպասապահ Ամելիայի սխալից, գրավեց Միլանի դարպասը: Սակայն 63-րդ րոպեին Միլանի տաղանդավոր հարձակվող Էլ-Շարավին հավասարեցրեց հաշիվը` 1-1: Թմերը շարունակեցին կազմակերպել վտանգավոր գրոհներ միմյանց դարպասների մոտ, սակայն մինչև խաղի վերջնամասը հաշիվը դեռ նույնն էր: Եվ ահա, 83-րդ րոպեին Կասերեսը դարձավ երկրորդ գոլի հեղինակ` ձևակերպելով դուբլ: Յուվենթուսը հաղթեց Միլանին և հնարավորություն ստացավ երկրորդ հանդիպման ժամանակ իրեն ապահով զգալու:
Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի երկրորդ հանդիպումը կկայանա արդեն մարտ ամսին` Յուվենթուսի հարկի տակ:

Րուուդ Գուլիտը Խոսեց Իտալական Ֆուտբոլի Մասին

2/8/12

Րուուդ Գուլիտը, խոսելով իտալական ֆուտբոլի մասին, համոզված է, որ այն լիովին փոխվել է և համեմատելի չէ 80-ական թվականների ֆուտբոլի հետ:
<<Այս պահի դրությամբ, իմ կարծիքով, Յուվենթուսը լավագույնն է Իտալիայում: Նրանք կառուցել են նոր և ժամանակակից մարզադաշտ, որը ֆուտբոլում մեծ նշանակություն ունի: Սակայն այժմ իտալական ֆուտբոլն այն չէ, ինչ 80-ական թվականներին էր: Այն ժամանակ Իտալիամ համարվում էր ֆուտբոլային համար առաջին երկիրը: Իսկ ինչ վերաբերվում է Միլանին, ապա պետք է նշեմ, որ Միլանը հիանալի թիմ է և հաղթել է աշխարհում գոյություն ունեցող բոլոր տիտղոսները: Իբրահիմովիչը ինձ դուր է գալիս, թեկուզ և ժամանակ առ ժամանակ, իրեն հիմարություններ է թույլ տալիս: Նա իսկական չեմպիոն է և հիանալի անձնավորություն>>, - հայտարարել է լեգենդար ֆուտբոլիստը:

Միլան - Յուվենթուս Հանդիպումից Առաջ

2/7/12

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ռոսսոներոների կազմը Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման համար, որի մրցակիցն է Թուրինի Յուվենթուսը: Հանդիպումը կմեկնարկի Սան-Սիրոյում` Երևանի ժամանակով 23:45-ին:
Դարպասապահներ` Ամելիա, Ռոմա
Պաշտպաններ` Աբատե, Անտոնինի, Բոներա, Մեքսես, Տիագո Սիլվա, Մեսբահ, Ձամբրոտտա
Կիսապաշտպաններ` Ամբրոսինի, Զեդորֆ, Վան-Բոմել, Էմանուելսոն, Կրիստանտե
Հարձակվողներ` Իբրահիմովիչ, Ռոբինիո, Մաքսի Լոպես:
Պետք է նշել, որ հայտացուցակում չկա Անտոնիո Նոչերինոն, որը դեղին քարտերի պատճառով որակազրկված է: Իսկ Ֆիլիպպո Ինձագին, հնարավոր է հայտնվի հայտացուցակում:

Գալլիանին կարծում է, որ Միլանը այլևս ֆավորիտ չէ

Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին, հայտարարել է, որ ռոսսոներոները սկուդետտոյի համար պայքարում այլևս ֆավորիտ չեն, քանի որ թմում վնասվածք ստացած ֆուտբոլիստները գերակշռում են: Իսկ ահա, Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, կարծում է, որ Միլանը ֆավորիտ է:
<<Կոնտեն խորամանկություն է անում, երբ այսպիսի բառեր է արտահայտում: Նա նման հայտարարություններ է անում, որպեսզի բոլորի ուշադրությունը բևեռի Յուվեի վրա: Չեմ հասկանում, թե ինչու է նա մեզ ֆավորիտ համարում: Հաշվի առնելով ֆուտբոլիստների վնասվածքները, Միլանը բացահայտորեն չի նմանվում լիդերի: Ինչ վերաբերվում է Ինտերին, ապա պետք է նշեմ, որ մի քանի տարի հետո հնարավոր է` Ինտերը նորից պայքարի առաջին տեղի համար>>, - հայտարարել է Գալլիանին:

Իբրահիմովիչը Որակազրկված է

Ա Սերիայի 22-րդ տուրում` Միլան - Նապոլի հանդիպման ժամանակ, Զլատան Իբրահիմովիչը ապտակ հասցրեց Նապոլիի պաշտպանին, ինչի համար հեռացվեց խաղադաշտից: Իր քայլը Իբրան հիմարություն է համարում:
<<Ես մեծ հիմարություն գործեցի, բայց այդպիսի բաներ լինում են: Ես պետք է հասկանամ և ընդունեմ սխալս: Ինձ հարկավոր չէ դիտել խաղի տեսագրությունը, որպեսզի հասկանամ, թե ինչ եմ արել: Ես ամեն ինչ փչացրեցի: Սակայն ես վստահ եմ իմ թիմի վրա. նրանք առանց ինձ էլ կկարողանան հաղթել>>, - հայտարարել է Միլանի շվեդ հարձակվողը:
Իսկ այս ընթացքում, Միլանը բողոքարկման հայտ է ներկայացրել  Իտալիայի առաջնության նախագահին, որպեսզի վիճարկի Իբրահիմովիչի որակազրկման հարցը:
Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը որակազրկվել է երեք հանդիպումով, և բաց է թողնելու Յուվենթոսի դեմ հանդիպումը, ինչը չափազանց վատ դրության մեջ է գցում Միլանին:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.