Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Սան-Սիրո. Show all posts
Showing posts with label Սան-Սիրո. Show all posts

Զլատան Իբրահիմովիչ - Ցանկանում եմ մնալ Միլանում

5/8/12

Միլանի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Դերբի Դելլա Մադոննինայից հետո խոսել է իր կարիերայի մասին:
<<Ցավում եմ, որ չկարողացա հաղթել սկուդետտոն իմ կարիերայի լավագույն մրցաշրջանի ժամանակ: Սակայն ես գործող պայմանագիր ունեմ Միլանի հետ և ցանկանում եմ մնալ այստեղ>>, - հայտարարել է Զլատանը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ընթացքում Զլատան Իբրահիմովիչը 28 գոլի հեղինակ է դարձել և հավանաբար կարժանանա մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչմանը:

Միլանի հայտացուցակը Ատալանտայի դեմ հանդիպման համար

5/2/12

Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Միլանի հայտացուցակը Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրի Ատալանտայի դեմ հանդիպման համար:
Դարպասապահներ` Աբբիատի, Ամելիա
Պաշտպաններ` Անտոնինի, Բոներա, Դե Շիլիո, Մեսբահ, Մեքսես, Նեստա, Յեպես
Կիսապաշտպաններ` Ամբրոսինի, Ակվիլանի, Բոատենգ, Ֆլամինի, Գատուզո, Մունտարի, Նոչերինո, Վան Բոմմել
Հարձակվողներ` Իբրահիմովիչ, Մաքսի Լոպես, Էլ-Շաարավի, Կասսանո, Ռոբինիո:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենալու այսօր` Սան-Սիրո մարզադաշտում, Երևանի ժամանակով 22:45-ին:

Ռամիրես - Միլանը պետք է շարունակի սկուդետտոյի համար պայքարը

4/23/12

Բոլոնիայի հարձակվող Գաստոն Ռամիրեսը Միլանի դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է մրցավեճի արդյունքները:

Արհեստական խոտածածկ Սան - Սիրո մարզադաշտում

4/20/12

Իտալական լրատվամիջոցների համաձայն, Սան - Սիրո մարզադաշտի խոտածածկը կփոխարինվի արհեստական ծածկով:

Միլանի հայտացուցակը Ջենոայի դեմ հանդիպման համար

4/14/12

Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Միլանի հայտացուցակը Իտալիայի Ա սերիայի 33-րդ տուրի Ջենոայի դեմ հանդիպման համար:

Գերվասոնին կսպասարկի

Պաշտոնապես հաստատվել է Ա սերիայի 33-րդ տուրի Միլան - Ջենոա հանդիպման մրցավարական կազմը:

Ծնունդդ Շնորհավոր, Նոչերինո (Տեսանյութ)

4/9/12

Սիրելի ընթերցողներ, այսօր Միլանի կիսապաշտպան Անտոնիո Նոչերինոյի տարեդարձն է: Այսօր Անտոնիոն դարձավ 27 տարեկան:

Խավիեր Զանետտի - Յուվենթուսն ու Միլանը սկուդետտոյի համար կպայքարեն մինչև մրցաշրջանի վերջին օրը

Ինտերի բազմափորձ ավագ Խավիեր Զանետտին կարծում է, որ Միլանն ու Յուվենթուսը չեմպիոնության համար պայքարը կշարունակեն մինչև մրցաշրջանի ավարտը:

Միլանի հայտացուցակը Ֆիորենտինայի դեմ հանդիպման համար

4/7/12

Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Միլանի հայտացուցակը Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի Ֆիորենտինայի դեմ հանդիպման համար:

Դելիո Րոսսի - Միլանի դեմ հանդիպումը չափազանց ծանր է լինելու

Ֆիորենտինայի գլխավոր մարզիչ Դելիո Րոսսին խոսել է առաջիկա Միլանի դեմ հանդիպման մասին:

Կասսանոն վերջնականապես ապաքինվել է

4/5/12

Միլանի հարձակվող Անտոնիո Կասսանոն ստուգողական հանդիպում է անցկացրել Միլանի երիտասարդական թիմում: Նախորդ օրը Իտալիայի սպորտի ֆեդերացիան հավելյալ բժշկական զննում է անցկացրել և եկել այն եզրահանգման, որ Կասսանոն կարող է նորից խաղադաշտ վերադառնալ:

Nostalgie: Ֆրանկո Բարեզի (Տեսանյութ)

4/2/12

Ֆրանկո Բարեզին ծնվել է 1960թ. մայիսի 8-ին Իտալիայի Տրավալիստո քաղաքում: Ֆրանկո Բարեզին համարվում է մոլորակի լավագույն պաշտպաններից մեկը: Նա երկար տարիներ հանդես է եկել իտալական Միլանում, և եղել է ռոսսոներիների անփոխարինելի ավագը: Ավագի պաշտոնում հետագայում նրան փոխարինեց մեկ այլ լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին: Ընդհանրապես, այս երկու լեգենդար ֆուտբոլիստների կարիերան չափազանց բազմաբովանդակ է և նմանատիպ:
Ֆրանկո Բարեզին իր ամբողջ կարիերան անց է կացրել Միլանում` մասնակցելով 537 հանդիպման և խփելով 16 գոլ: Ցուցանիշ, որը բավականին տպավորիչ է պաշտպանի համար: Ֆրանկոն հանդես է եկել 6 համարի մարզաշապիկով, և Միլանի կազմում 6 անգամ հաղթել սկուդետտոն և երեք անգամ Չեմպիոնների լիգան: Իր կարիերայի վերջին տարիներին կենտրոնական պաշտպանական գոտում նրա անբաժան գործընկերը եղել է Պաոլո Մալդինին, ով շատ բան է սովորել Ֆրանկոյից:
Ֆրանկո Բարեզին իր ֆուտբոլային կարիերան ավարտեց 1997թ. 37 տարեկան հասակում: Այստեղ հարկ է հիշատակել նաև Ֆրանկո Բարեզիի եղբորը` Ջուզեպպե Բարեզիին, ով երկար տարիներ շարունակ եղել է Միլանի գլխավոր հակառակորդ Ինտերի անփոխարինելի ավագը:
Մինչ օրս էլ, Միլանի երկրպագուները հիշում են Ֆրանկո Բարեզիի հիասքանչ ելույթները Միլանում և հաճախ են պաստառներ ցուցադրում` Բարեզիին գովերգող խոսքերով և պատկերներով: Այո, իսկապես Ֆրանկո Բարեզին 20-րդ դարի լավագույն պաշտպաններից մեկն էր ամբողջ աշխարհում և համարվում էր իտալական պաշտպանության հիմնասյունը:
Ֆրանկո Բարեզին հավերժ կմնա ռոսսոներիների սրտերում և հիշողության մեջ: Սան-Սիրո մարզադաշտում երկրպագուները հաճախ են վանկարկում` <<Ֆորզա Միլան, Ֆորզա Բարեզի>>:
                        

Պույոլ - Մեզ կհաջողվի անցնել հաջորդ փուլ

3/29/12

Բարսելոնի ավագ Կառլես Պույոլը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Միլանի դեմ առաջին հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով:

Գուարդիոլա - Միլանը որակյալ թիմ է

Բարսելոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գուարդիոլան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում Միլանի դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է մրցավեճի արդյունքները:

Իբրահիմովիչ - Ես լավատեսորեն եմ տրամադրված

Միլանի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում Բարսելոնի դեմ առաջին հանդիպումից հետո հարցազրույց է տվել:

Միլան 0 - 0 Բարսելոն (Տեսանյութ)

Երեկ տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի Միլան - Բարսելոն գերհանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի` 0-0:

Նախադիտում` Միլան - Բարսելոն

3/28/12


Միլանի հայտացուցակը Բարսելոնի դեմ հանդիպման համար

Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Միլանի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Բարսելոնի դեմ հանդիպման համար:

Գուարդիոլա - Միլանը չափազանց հզոր ակումբ է

Բարսելոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գուարդիոլան մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր թիմի գլխավոր նպատակը շատ գոլեր խփելն է:

Վիկտոր Վալդես - Միլանը չափազանց վտանգավոր թիմ է

3/27/12

Բարսելոնի դարպասապահ Վիկտոր Վալդեսը Միլանի դեմ հանդիպումից առաջ հարցազրույց է տվել, որտեղ գովել է ռոսսոներիներին:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.