Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Բերլուսկոնի. Show all posts
Showing posts with label Բերլուսկոնի. Show all posts

Մաքսի Լոպեսը Խփեց Իր Առաջին Գոլը Միլանի Կազմում: Ուդինեզե 1 - 2 Միլան

2/11/12

Խաղը սկսվեց բավականին լուրջ պայքարով: Առաջին խաղակեսում խաղային առավելությունը Ուդինեզեի կողմն էր: Արագ հակագրոհների շնորհիվ, Ուդինեզեն ամբողջ առաջին խաղակեսը լարվածության մեջ էր պահում Միլանի դարպասը: Եվ հենց այս արագ հակագրոհներից մեկն էլ պսակվեց գոլով: 19-րդ րոպեին Ուդինեզեի փորձառու հարձակվող Դի Նատալեն գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը: Միլանը, մի քանի լավ գրոհ կարողացավ կազմակերպել, սակայն չկարողացավ եզրափակել դրանք: Առաջին խաղակեսն ավարտվեց 1-0 հօգուտ տան տերերի:
Երկրորդ խաղակեսում բացահայտ առավելությունը Միլանի կողմն էր: Խաղադաշտ դուրս ելած թիմի նորեկ Մաքսի Լոպեսը 77-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը` 1-1: Շատ չանցած, Մաքսի Լոպեսի փոխանցումից Էլ-Շարավին գեղեցիկ գոլով առաջ մղեց իր թմին` 2-1:
Միլանը շատ կարևոր հաղթանակ տարավ Ուդինեզեի նկատմամբ և ընդհուպ մոտեցավ աղյուսակի առաջատարին` Յուվենթուսին:
Հիշեցնենք, որ թուրինցիները մեկ խաղ պակաս են անցկացրել, քանի որ Պարմայի դեմ հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել էր:

Բերլուսկոնին Նույնպես Գոհ Չէ Իբրահիմովիչից

Ինչպես հաղորդում է Milannews.it-ը, Ուդինեզեի դեմ հանդիպումից առաջ, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի առաջնության Արսենալի դեմ հանդիպման նախօրեին, Միլանելլոյում բավականին բարդ մթնոլորտ է ստեղծվել: Պատճառը, անկասկած, Զլատան Իբրահիմովիչի պահվածքն է վերջին հանդիպումներին:

Դեմետրիո Ալբերտինին Ռոսսոներոների Պաշտպանն է

Միլանի նախկին լեգենդար կիսապաշտպան Դեմետրիո Ալբերտինին, խոսելով իտալական ֆուտբոլի մասին, պաշտպանել է ռոսսոներոներին` Իտալիայի գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղում Յուվենթուսին պարտվելուց հետո:
<<Յուվենթուսը կարողացավ հաղթել Միլանին միայն իր նպատակասլացության շնորհիվ, ինչը, անկասկած, Կոնտեի շնորհքն է: Յուվեն այդ խաղում փորձում էր պարզել, թե կարող է արդյոք Միլանը մրցել իր հետ սկուդետտոյի համար: Յուվենթուսը շատ ավելի <<քաղցած>> է հաղթանակների առումով: Ես չեմ կարծում, որ այս պարտությունը ինչ-որ կերպ կանդրադառնա այս երկու թմերի վրա սկուդետտոյի համար պայքարում: Ընդհակառակը, ռոսսոներոները կփորձեն ռեվանշի հասնել մրցակցի նկատմամբ: Հաշվի առնելով, որ առաջնության ավարտին դեռ շատ ժամանակ կա, երկու ակումբների շանսերը կարելի է հավասար գնահատել>>, - հայտարարել է Դեմետրիո Ալբերտինին:

Ուդինեզե - Միլան Հանդպումից Առաջ

2/10/12

Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին, այսօր հրապարակել է Ուդինեզեի դեմ հանդիպման համար հայտացուցակը: Հանդիպումը տեղի է ունենալու վաղը` Երևանի ժամանակով 21:30-ին: Սա Իտալիայի առաջնության 23-րդ տուրն է, և այն Միլանի համար չափազանց կարևոր է, քանի որ վերջերս թիմը գտնվում է ճգնաժամի մեջ:
Վաղը Միլանը կներկայանա հետևյալ կազմով.
Դարպասապահներ` Ամելիա, Ռոմա, Պիշիտելլի
Պաշտպաններ` Աբատե, Անտոնինի, Բոներա, Մեսբահ, Մեքսես, Տիագո Սիլվա, Ձամբրոտտա
Կիսապաշտպաններ` Ամբրոսինի, Էմանուելսոն, Նոչերինո, Զեդորֆ, Կրիստանտե, Իննոսենտի
Հարձակվողներ` Էլ-Շարավի, Ինձագի, Մաքսի Լոպես, Ռոբինիո:
Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը և Վան Բոմելը որակազրկված են և հանդիպմանը չեն մասնակցի:

Ամբրոսինին Մեղադրել է Կիելինիին

Միլանի ավագ Մասսիմո Ամբրոսինին մեկնաբանել է Յուվենթուսի պաշտպան Կիելինիի հայտարարությունը, որտեղ պաշտպանը մեղադրել էր Զլատան Իբրահիմովիչին` Ստորարիին հարվածելու մեջ:
<<Ես կարծում եմ, որ Կիելինին այդպես չպետք է վարվեր: Եթե Իբրան սխալվել է, ապա պետք է պատասխան տա, սակայն պետք չէ լրտեսել, իսկ հետո էլ սկանդալներ հրահրել>>, - հայտարարել է 34 ամյա Ամբրոսինին:
Հիշեցնենք, որ Ա սերիայի 22-րդ տուրում` Նապոլիի հետ հանդիպման ժամանակ, Իբրան հարվածել էր հյուրերի պաշտպանի դեմքին, ինչի համար հեռացվել էր խաղադաշտից, իսկ այնուհետև` որակազրկվել 3 հանդիպումով:

Բարբարա Բերլուսկոնին Հուսադրում է

Միլանի նախագահ Սիլվիո Բերլուսկոնիի դուստրը` Բարբարա Բերլուսկոնին, խոսել է Միլան ակումբի առկա խնդիրների մասին:
<<Թիմը պետք է զգա իր երկրպագուների հույսն ու հավատը: Ժամանակ պետք չէ ծախսել անիմաստ վեճերի ու քննադատության վրա: Մենք մուտք ենք գործում առաջնության կարևոր մի փուլ և դեռ բոլոր ուղղություններով առաջ ենք շարժվում: Ցավոք, շատ ֆուտբոլիստներ այժմ անհասանելի են` վնասվածքների պատճառով, իսկ մյուսներն էլ չեն կարող երեք օրը մեկ խաղադաշտ դուրս գալ>>, - հայտարարել է Բարբարա Բերլուսկոնին:

Բոլորը Վախենում են Իբրահիմովիչից

Միլանի դարպասապահ Մարկո Ամելիան, նույնպես պաշտպանում է իր թիմակցին` Զլատան Իբրահիմովիչին:
<<Հերթական սկանդալը ստեղծվեց Իբրահիմովիչի շուրջ, սակայն անտեղի: Ես դիտել եմ այդ դրվագի կրկնապատկերը և համոզվել, որ Իբրան ընդամենը մատով է դիպչում Յուվեի դարպասապահին` փորձելով համոզել, որ նա սխալ է: Յուվենթուսի ֆուտբոլիստները այս դրվագին չափազանց մանկական մոտեցում ցուցաբերեցին: Բոլորը վախենում են Իբրայից, քանի որ նա կարծես հսկա լինի, և նրա հայացքը սարսափ է ներշնչում: Սակայն, եթե նրանք կարծում են, որ հեշտությամբ կարող են հունից հանել Իբրային, ապա չարաչար սխալվում են>>, - հայտարարել է Ամելիան:

Միլան 1 - 2 Յուվենթուս

2/9/12




Երեկ Սան-Սիրոյում կայացած Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում Միլանը 1-2 հաշվով պարտվեց Յուվենթուսին` վերջինիս հնարավորություն տալով հաղթել Իտալիայի գավաթը:
Խաղը բավականին դիտարժան ստացվեց, բայց առաջին խաղակեսում թմերին չհաջողվեց հաջողության հասնել, և նրանք ընդմիջման գնացին անարդյունք` 0-0: Հանդիպման հաշիվը բացվեց միայն 57-րդ րոպեին, երբ թուրինցիների նորեկ Կասերեսը, օգտվելով դարպասապահ Ամելիայի սխալից, գրավեց Միլանի դարպասը: Սակայն 63-րդ րոպեին Միլանի տաղանդավոր հարձակվող Էլ-Շարավին հավասարեցրեց հաշիվը` 1-1: Թմերը շարունակեցին կազմակերպել վտանգավոր գրոհներ միմյանց դարպասների մոտ, սակայն մինչև խաղի վերջնամասը հաշիվը դեռ նույնն էր: Եվ ահա, 83-րդ րոպեին Կասերեսը դարձավ երկրորդ գոլի հեղինակ` ձևակերպելով դուբլ: Յուվենթուսը հաղթեց Միլանին և հնարավորություն ստացավ երկրորդ հանդիպման ժամանակ իրեն ապահով զգալու:
Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի երկրորդ հանդիպումը կկայանա արդեն մարտ ամսին` Յուվենթուսի հարկի տակ:

Րուուդ Գուլիտը Խոսեց Իտալական Ֆուտբոլի Մասին

2/8/12

Րուուդ Գուլիտը, խոսելով իտալական ֆուտբոլի մասին, համոզված է, որ այն լիովին փոխվել է և համեմատելի չէ 80-ական թվականների ֆուտբոլի հետ:
<<Այս պահի դրությամբ, իմ կարծիքով, Յուվենթուսը լավագույնն է Իտալիայում: Նրանք կառուցել են նոր և ժամանակակից մարզադաշտ, որը ֆուտբոլում մեծ նշանակություն ունի: Սակայն այժմ իտալական ֆուտբոլն այն չէ, ինչ 80-ական թվականներին էր: Այն ժամանակ Իտալիամ համարվում էր ֆուտբոլային համար առաջին երկիրը: Իսկ ինչ վերաբերվում է Միլանին, ապա պետք է նշեմ, որ Միլանը հիանալի թիմ է և հաղթել է աշխարհում գոյություն ունեցող բոլոր տիտղոսները: Իբրահիմովիչը ինձ դուր է գալիս, թեկուզ և ժամանակ առ ժամանակ, իրեն հիմարություններ է թույլ տալիս: Նա իսկական չեմպիոն է և հիանալի անձնավորություն>>, - հայտարարել է լեգենդար ֆուտբոլիստը:

Միլան - Յուվենթուս Հանդիպումից Առաջ

2/7/12

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ռոսսոներոների կազմը Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման համար, որի մրցակիցն է Թուրինի Յուվենթուսը: Հանդիպումը կմեկնարկի Սան-Սիրոյում` Երևանի ժամանակով 23:45-ին:
Դարպասապահներ` Ամելիա, Ռոմա
Պաշտպաններ` Աբատե, Անտոնինի, Բոներա, Մեքսես, Տիագո Սիլվա, Մեսբահ, Ձամբրոտտա
Կիսապաշտպաններ` Ամբրոսինի, Զեդորֆ, Վան-Բոմել, Էմանուելսոն, Կրիստանտե
Հարձակվողներ` Իբրահիմովիչ, Ռոբինիո, Մաքսի Լոպես:
Պետք է նշել, որ հայտացուցակում չկա Անտոնիո Նոչերինոն, որը դեղին քարտերի պատճառով որակազրկված է: Իսկ Ֆիլիպպո Ինձագին, հնարավոր է հայտնվի հայտացուցակում:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.